Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել է «Վերդերին»:
Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Միլոտ Ռաշիկան գեղեցիկ գոլ է խփել:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Կոուտինյոն հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում Լևանդովսկին առաջ է մղել տանտերերին: