Football365-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հուվարի մեկին պաշտոնապես ձեռք կբերի «Զալցբուրգի» ֆուտբոլիստ Տակումի Մինամինոին։ Ճապոնացու համար անգլիական ակումբը կվճարի 7,25 մլն եվրո։ Ըստ աղբյուրի, բոլոր փաստաթղթերը արդեն պատրաստ են, մնում է միայն սպասել տրանսֆերային պատուհանի բացմանը։
24-ամյա ճապոնացին բավականին լավ մրցաշրջան է անցկացնում և հանդիսանում է ինչպես ավստրիական ակումբի, այնպես էլ Ճապոնիայի հավաքականի առաջատարներից մեկը:
Այս մրցաշրջանում Մինամինոն անցկացրել է 25 հանդիպում և խփել 11 գնդակ բոլոր մրցաշարերում, ինպես նաև բավականին լավ տպավորություն էր թողել հենց «Լիվերպուլի» դեմ խաղում՝ ՉԼ-ի խմբային փուլում: