«Շանդուն Լունեն» ակումբի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին մեկնաբանել է «Տոտենհեմ» տեղափոխության վերաբերյալ շշուկները.
«Ժոզե Մոուրինյուն շատ առանձնահատուկ մարդ է ինձ համար: Մենք երբեմն իրար հետ կապ ենք պաշտպանում ու փոխանակվում ենք հաղորդագրություններով: Հիմա նա դարձել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը, նրա գործերը լավ են: Ես նրան միայն լավագույնն եմ մաղթում: Բայց ես ինձ այստեղ էլ եմ լավ զգում»,- Ֆելայինիի խոսքերն է փոխանցում Eleven Sports-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է ստանալ կիսապաշտպանին, որին լավ ծանոթ է «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի շնորհիվ: Մոուրինյուն արդեն կապ է հաստատել 32-ամյա ֆուտբոլիստի հետ:
Մարուան Ֆելայինին չինական Սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում 22 հանդիպման է մասնակցել: Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: