«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Ոսկե գնդակի» արարողության մասին, հաղորդում է AS-ը:
«Կարող են այդ մրցանակը միայն հանձնել Մեսսիին և Ռոնալդուին: Մնացած խաղացողները այլ «մոլորակում» են:
Նրանք այնպիսի խաղ են ցուցադրում, որ պարզապես ապշել կարելի է: Արդեն 15 տարի է, որ նրանք լավագույնն են աշխարհում:
Նրանց համար պետք է առանձին մրցանակ սահմանել»,- ասել է Ռամոսը: