«Արսենալի» ղեկավարությունը կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Թոմաս Տուխելին, ով այժմ հանդիսանում է ՊՍԺ-ի մարզիչը: «Զինագործները» մասնագետին ընդգրկել են ակումբում մարզչական պաշտոնի հիմնական թեկնածուների ցուցակում, հայտնում է France Football-ը:
«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից Ունաի Էմերիի հրաժարականից հետո մի քանի ականավոր մասնագետների կապում են լոնդոնյան ակումբի հետ: Նրանց թվում են Կառլո Անչելոտին և Մասիմիլիանո Ալեգրին: