ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Խոսել եմ Կավանիի մասին: Նրա համար բարդ է:Ինձ համար նրա շուրջ ստեղծված իրավիճակը նաև ցավալի է: Էդինսոնը մրցաշրջանի սկզբում վնասվածք է ստացել, դա նրա մեղքը չէ: Մաուրո Իկարդին շատ լավ խաղաց այդ շրջանում, երբ Էդինսոնը չկար, ու շատ գոլ էր խփում:
Հիմա ես չեմ կարող Էդինսոնին բավականաչափ խաղաժամանակ տալ: Ինձ համար շատ տխուր ու ցավալի իրավիճակ է, քանի որ չեմ կարողանում լուծում գտնել նրա համար: Կավանին արժանի է խաղալու, նա անհավանական պրոֆեսիոնալ է ու գտնվում է հիանալի հոգեվիճակում: Նա թիմին դրական էմոցիաներ ու էներգիա է պարգևում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Էդինսոն Կավանին 8 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի հեղինակ: ՊՍԺ-ն Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում` 15 տուրում վաստակելով 36 միավոր: