ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի պատմության ռմբարկուների ցուցակում հայտնվել է թոփ-10-ում։
Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի «Նանտի» հետ խաղում (2-0) Մբապեն գոլի հեղինակ դարձավ, որը 71-րդն էր ՊՍԺ-ի կազմում անցկացրած 101 խաղերում։
Փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների թոփ-10-ը ներկայացնում ենք ստորև։
1․ Էդինսոն Կավանի — 195 գոլ
2․ Զլատան Իբրահիմովիչ — 156
3․ Պեդրու Պաուլետա — 109
4․ Դոմինիկ Ռոշտո — 100
5․ Մուստաֆա Դալեբ — 98
6․ Ֆրանսուա Մ՛Պելե — 95
7․ Սաֆետ Սուշիչ — 85
8․ Անխել դի Մարիա — 78
9․ Ռաի — 72
10․ Կիլիան Մբապե — 71