Զլատան Իբրահիմովիչը դարձել է շվեդական «Համարբյու» ակումբի համասեփականատերը: 38-ամյա շվեդը AEG ընկերությունիից գնել է ակումբի 50% բաժնեմասը:
«Համարբյուն հիանալի ակումբ է, որն ունի կրքոտ երկրպագուներ և ճանաչված է Ստոկհոլմում և ամբողջ Շվեդիայում: Միշտ հիանում էի այս ակումբով և նրա երկրպագուներով, տպավորված եմ նաև վերջին տարիներին ակումբի նվաճումներով ՝ ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ուրախ եմ, որ առիթ ունեցա շարունակելու իմ հարաբերությունները AEG- ի հետ՝ աջակցելով Շվեդիայի ամենահետաքրքիր և ազդեցիկ ակումբներից մեկին»,- ասել է Զլատանը: