Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Այնտրախտի» հետ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այո՛, իհարկե։ Նրանք (ֆուտբոլիստները/խմբ․) աջակցում ու վստահում են ինձ, իմ գաղափարներին։ Նրանք ցույց են տալիս դա։ Յուրաքանչյուր շրջան իմ մարզչական կարիերայում բարդ է։ Սա շատ լավ, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մասնագիտություն է։
Իմ ապագան այսօր և վաղն է։ Պատրաստել թիմին վաղվա խաղին ու մտածել միայն դրա մասին»,-Էմերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
«Արսենալ» — «Այնտրախտ» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ ուղիղ կեսգիշերին։