Զագրեբի գրոսմայստերական շրջանային մրցաշարին մասնակցող Հրանտ Մելքումյանը կարևոր հաղթանակներ է տարել 5-րդ և 6-րդ տուրերում:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
5-րդ տուրում Մելքումյանը սպիտակներով առավելության է հասել Կոժուլ Զդենկոյի նկատմամբ, իսկ 6-րդում սևերով հաղթել է Ռոբերտ Զելչիչին:
6 տուրից հետո Մելքումյանը, Վասիլի Իվանչուկը, Ռագեր Մարկուսը և Մարին Բոսիոչիչը 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: