Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայսարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի ծառայություններն, ինչպես ավելի վաղ հայտնում էին հունական ԶԼՄ-ները, առաջարկվել է ԱԵԿ-ին:
Հայ ֆուտբոլիստը Sports.kz-ի հետ զրույցում մեկնաբանել է այս տեղեկությունը.
«Դեռևս որևէ թիմի հետ պայմանագիր չեմ կնքել: Բայց ԱԵԿ-ի տարբերակը լուրջ է: Իսկ մյուսների մասին հիմա չեմ ցանկանում խոսել, կներեք: Հիմա միայն ցանկանում եմ ընտանիքիս հետ լինել, զբոսնել, գնումներ կատարել ու ձուկ բռնել»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` 26-ամյա Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի ընթացիկ 2019 թվականի առաջնությունում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ`ճանաչվելով ակումբի լավագույն ռմբարկուն:
Առաջնության ռմբարկուների ցանկում Բարսեղյանը 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Բարսեղյանի պայմանագրի ժամկետը «Կայսարի» հետ արդեն ավարտվել է, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 1 մլն եվրո է գնահատում:
Նշենք` Բարսեղյանն այս օրերին ընտանեկան հանգիստն անցկացնում է ԱՄՆ-ում: