«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը առաջնային տարբերակ է եղել «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնի համար, նախքան լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին նշանակել է Ժոզե Մոուրինյուին:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մաուրիսիո Պոչետինոյի ապագայի հարցում կասկածները պահպանվել են ամբողջ մրցաշրջանի ընթացքում` արգենտինացու և ակումբի ներկայացուցիչների լարված հարաբերությունների ֆոնին: Տարաձայնություններ են եղել նաև մարզչի ու որոշ ֆուտբոլիստների միջև:
Աղբյուրը վստահեցնում է, որ Լևին նախևառաջ դիմել է «Լեսթերին» Բրենդան Ռոջերսի հարցով, բայց նրան ասել են, որ դա անհնար է, այդ իսկ պատճառով «Տոտենհեմի» նախագահը դիմել է Մոուրինյուին:
Անձամբ պորտուգալացին նույնպես նախատեսել է իր վերադարձը ֆուտբոլ` «Մանչեսթեր Յունայթեդից» դեկտեմբերին հեռացվելուց հետո: