Իտալական «Ռոմայի» և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Ջեկոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» և անձամբ գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը։
Նորվեգացի մասնագետը ցանկանում է թիմում գոլահար ունենալ, ում կարիքը ՄՅՈւ-ն շատ ունի Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի հեռանալուց հետո։
Հաղորդվում է, որ ՄՅՈւ-ի հետաքրքրությունը Ջեկոյի նկատմամբ աճել է այն բանից հետո, երբ որոշակի սառեցում է նկատվել Մարիո Մանջուկիչի տրանսֆերի շուրջ «Յուվենտուսի» հետ բանակցություններում։
Հիշեցնենք, որ Ջեկոն 2011-2016 թվականների ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում