Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լեանդրո Պարեդեսը, Պաուլո Դիբալան և Սերխիո Ագուերոն Ուրուգվայի հետ խաղից հետո աջակցել են City of Smile հայկական բարեգործական ֆոնդին:
Նրանք լուսանկարվել City of Smile գրությամբ պաստառով, ինչպես նաև Երևան են ուղարկել թիմի ավագ Լիոնել Մեսսիի մարզաշապիկը` բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ:
«Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի լավ բարեկամներ Կարեն Մարգարյանի, Լիլիթ Կարապետյանի և Նակիս ընտանիքի շնորհիվ մեր մասին արդեն գիտեն նաև Արգենտինայում:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով շապիկը բարեգործական գալա ընթրիքի ընթացքում մեր սիրելի ընկերների կողմից նվիրաբերվեց հիմնադրամին»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Տարածվել է նաև «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Լուչիանո Նակիսի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի լուսանկարը: