«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը խոսել է ռասիզմի մասին.
Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի խաղերից մեկի ժամանակ ֆուտբոլիստը լսելով իր հասցեին վիրավորանքներ, լքել է խաղադաշտը, իսկ խաղը դադարեցվել է:
«Ես չէի հավատում, որ նման բան Հոլանդիայում տեղի կունենա: Ես զայրացած եմ: Ցավոք, դա տեղի է ունեցել: Մենք ֆուտոբլիստներով դժվար թե կարողանանք այս հարցը լուծել, բայց պետք է միմյանց օգնենք:
Սա համաշխարհային խնդիր է: Ֆուտբոլիստները նման իրավիճակներում պետք է լքեն խաղադաշտը, վերադառնալու իմաստ չկա: Դա այնքան ժամանակ, մինչև խնդիրը լուծում կստանա»,-ասել է հոլանդացի ֆուտբոլիստը: