«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ակումբի ուշադրությունն է հրավիրել Զագրեբի «Դինամոյի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի վինգեր Դանի Օլմոյի վրա:
Don Balon-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը մտադիր է առաջարկ կատարել խորվաթական թիմին:
Օլմոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, թիմից հեռացել է 2014 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրած 6 խաղերում 21-ամյա ֆուտբոլիստը 2 գոլ է խփել: