Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրի՝ Իսրայելի և Լեհաստանի հավաքականների միջև խաղում ստյուարդը հարվածել է լեհ պաշտպան Թոմաշ Կենջորայի ոտքին:
Միջադեպը տեղի է ունեցել խաղավարտին, երբ երկրպագուներից մեկը ներխուժել է դաշտ, իսկ նրան հետապնդող ստյուարդը բախվել է ֆուտբոլիստի հետ: Կենջորան հարվածից հետո ընկել է խոտածածկին և երկար ժամանակ չի կարողացել բարձրանալ:
Մրցավարն անգամ պատրաստ է եղել ժամանակից շուտ ավարտել խաղը, բայց զրուցելով ֆուտբոլիստների հետ՝ որոշել է ավարտին հասցնել այն:
Հանդիպումը, հիշեցնենք, կայացել է Երուսաղեմի «Թեդի» մարզադաշտում և ավարտվել է Լեհաստանի հավաքականի՝ 2:1 հաշվով հաղթանակով: Հյուրերը հաղթել են «Լոկոմոտիվի» կիսապաշտօան Գժեգոժ Կրիխովնյակի և «Միանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի գոլերի շնորհիվ: Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է Մունաս Դաբուրը: