Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն՝ WADA-ն, կկրճատի կոկաին և մարիխուանա օգտագործելու համար սահմանված պատիժը:
Այն մարզիկը, ով կօգտագործի թմրանյութերից մեկը, կորակազրկվի 3 ամսով, եթե կարողանա ապացուցել, որ կոկաինը կամ մարիխուանան չի օգտագործել սպորտային արդյունքները բարելավելու համար: Որակազրկումը կարող է կրճատվել մինչև մեկ ամիս, եթե մարզին անցնի վերականգնողական պրոցեսը:
Եթե մարզիկը չկարողանա ապացուցել, ապա որակազրկումը կավելանա մինչև 2 տարի:
Այս պահին սահմանված է 4 տարի որակազրկում:
Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2021թ-ից: