Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը նշել է, թե Մեծ եռյակից (Ռոջեր Ֆեդերեր, Ռաֆայել Նադալ, Նովակ Ջոկովիչ) ում դեմ խաղալն է ամենադժվարը։
«Ես կկրկնեմ բազմաթիվ խաղացողների պատասխանը․ Ռաֆայել Նադալ։ Բոլորն են դա ասում։ Ես համաձայն եմ այս տեսակետի հետ։ Պատճառը նրա ինտենսիվությունն ու մարտական ոգին է, նրա արագություններն ու տեղաշարժը կորտում։ Երբ խաղում ես Ռաֆայի հետ, նա փակում է կորտի մեծ մասը։
Նադալի դեմ խաղերում դժվար է ագրեսիվ հարված կատարել կամ էլ միավորն ավարտել winners-ով»,-Ցիցիպասի խոսքերն է մեջբերում ASAP Sports-ը։
Այսօր ATP-ի ամփոփիչ մրցաշարում Ստեֆանոս Ցիցիպասը մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ։ Ռաֆայել Նադալի մրցակիցը Դանիլ Մեդվեդևն է։