Լոնդոնում շարունակվում է ATP-ի տղամարդկանց ամփոփիչ մրցաշարը։ Խաղային երրորդ օրը պայքարը շարունակում են Բյորն Բորգ խմբի մասնակիցները։
Ռոջեր Ֆեդերերը առաջին տուրում Դոմինիկ Տիմին պարտվելուց հետո այսօր հաղթեց իր հանդիպումը։ 38-ամյա մաեստրոն երկու սեթում 7-6(2), 6-3 հաշվով առավելության հասավ Մատեո Բերետինիի նկատմամբ։
Խմբի մյուս խաղում երեկոյան միմյանց դեմ կմրցեն Դոմինիկ Տիմն ու Նովակ Ջոկովիչը։ Այս երկու թենիսիստները մեկնարկային խաղում հաղթել են։