Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ակումբի չկայացած տրանսֆերների մասին։
«Մենք փորձել ենք պայմանագիր կնքել նրա (Մեսսիի/խմբ․) հետ, սակայն մենք անգամ մոտ չենք եղել դրան։ Բայց միևնույն ժամանակ մենք փորձել ենք ստորագրել պայմանագիր Սեսկի ու Պիկեի հետ, իսկ Մեսսին այդ ժամանակ արդեն չափազանց մեծ ֆուտբոլիստ էր մեզ համար»,-Վենգերի խոսքերն է մեջբերում BEIN Sports-ը։
Այս եռյակից միայն Սեսկ Ֆաբրեգասն է հանդես եկել «Արսենալի» կազմում 2003-2011 թվականների ընթացքում։