Ժոզե Մոուրինյուն «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» (3:1) հանդիպումից հետո կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին.
«Եթե թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, պետք է ամեն ինչ անի առավելությունը մեծացնելու համար: Մշտապես պետք է առաջ շարժվել և չմտածել այն մասին, թե ամեն ինչ որոշված է:
Բայց իմ կարծիքով ամեն ինչ վճռված է: ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքն ավարտված է:
«Լիվերպուլը» նման է փազլի, ամեն ինչ իր տեղում է»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: