Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հեռանում է ղազախական «Ժետիսուից»:
Հայ ֆուտբոլիստը հրաժեշտի խոսքում ասել է. «Շնորհակալություն «Ժետիսու» ՖԱ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մրցաշրջանի համար: Հաճելի էր խաղալ այսպիսի թիմում, այսպիսի թիմակիցների հետ: Ցանկանում եմ հետագա հաջողություններ շատ հաղթանակներ և նորանոր նպատակների իրականացում»,- Instagram-ի էջում գրել է մեր ֆուտբոլիստը:
Հովհաննիսյանը «Ժետիսուում» հանդես էր գալիս 2018 թվականի մարտից:
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Ժետիսուն» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Անցկացրած 26 խաղում Կամոն 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում:
Կամո Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական մասնակցելու Հունաստանի և Իտալիայի հետ առաջիկա հանդիպումներին: