Նոյեմբերի 5-ին և 6-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները:
Առաջարկում ենք ծանոթանալ խաղային առաջին օրվա սպասվող հանդիպումներին:
«Բարսելոնա» — «Սլավիա» — 21:55, F խումբ
Թիմերի միջև Պրահայում կայացած առաջին խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի»: «Կապտանռանգույնները» 7 միավորով խմբի առաջատարն են: «Սլավիան» ունի 1 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:
«Զենիթ» — «ՌԲ Լայպցիգ» — 21:55, G խումբ
Թիմերի միջև Լայպցիգում կայացած խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: «ՌԲ Լայպցիգը» 6 միավորով խմբի առաջատարն է: «Զենիթը» 4 միավորով 2-րդ տեղում է:
«Լիվերպուլ» — «Գենկ» — 00:00, Е խումբ
Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է 4-1 հաշվով: 3 խաղերից հետո «կարմիրները» 6 միավորով 2-րդն են խմբում: «Գենկը» 1 միավորով 4-րդ տեղում է:
«Նապոլի» — «ՌԲ Զալցբուրգ» — 00:00, E խումբ
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Նապոլիի»՝ 3-2 հաշվով հաղթանակով: «Նապոլին» կայացած 3 տուրերից հետո 7 միավորով գլխավորում է խումբը: «ՌԲ Զալցբուրգը» 3 միավորով երրորդն է:
«Բորուսիա Դ.» — «Ինտեր» — 00:00, F խումբ
Սեփական հարկի տակ «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է դիմակայության առաջին խաղում: Իտալական ակումբը 4 միավորով 2-րդն է խմբում: «Իշամեղուները» նույնպես ունեն 4 միավոր և 3-րդ տեղում են:
«Լիոն» — «Բենֆիկա» — 00:00, G խումբ
3-րդ տուրում «Լիոնը» 2-1 հաշվով հաղթել է «Բենֆիկային»: Անցկացրած 3 խաղերից հետո ֆրանսիական ակումբը 4 միավորով 3-րդ տեղում է: Պորտուգալական ակումբն ունի 3 միավոր և 4-րդ տեղում է:
«Չելսի» — «Այաքս» — 00:00, H խումբ
«Ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան 3-րդ տուրում Ամստերդամում կայացած խաղում: Թիմերը կայացած 3 տուրերից հետո 6-ական միավոր ունեն: «Չելսին» խմբի առաջատարն է, «Այաքսը» 2-րդ տեղում է:
«Վալենսիա» — «Լիլ» — 00:00, H խումբ
Ֆրանսիայում կայացած առաջին խաղում թիմերը հաղթողին չորոշեցին: Այս խաղից հետո «Լիլն» առաջին միավորը վաստակեց և մնում է խմբի հետնապահը: «Վալենսիան» 4 միավորով 3-րդ հորիզոնականում է:
Բոլոր ժամերը նշված են Երևանի ժամանակով: