Մադրիդի <<Ռեալը>> առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնահերթությունը տալու է Մբապեի տրանսֆերին:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, արքայական թիմը պատրաստվում է ֆրանսիացու դիմաց առաջարկել 300 մլն եվորո և պատրաստ կլինի բարձրացնել գումարը մինչև 400 մլն, եթե պայքարի մեջ մտնեն <<Բարսելոնան>> ու <<Մանչեսթեր Յունայթեդը>>:
<<ՊՍԺ>>-ի ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել Մբապեին և շուտով նրան կառաջարկի տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ:
Ամեն դեպքում, ֆուտբոլիստն այս պահին կենտրոնացած է ակումբում իր ելույթների վրա և ակումբային գրանցում փոխելու նպատակ չունի, քանի որ <<ՊՍԺ>>-ն խաղում է ՉԼ-ում, որտեղ հաղթելը նրա երազանքն է: