«Փյունիկը» գլխավոր մարզիչ չի փնտրում, այդ պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանի նշանակման մասին խոսակցություններ չկան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է երևանյան ակումբի նորանշանակ փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել կա´մ Հայաստանի Ազգային հավաքականը, կա´մ «Փյունիկը»:
«Տեսել եմ Ալեքսանդր Գրիգորյանին, միասին ֆուտբոլ ենք նայել: Բայց «Փյունիկում» նրա աշխատանքի մասին խոսակցություն չի եղել: Եթե նման մի բան լիներ, ես կիմանայի: Առայժմ թիմը գլխավորում են իմ օգնականները, որոնց հետ ես աշխատում էի մարզչական շտաբում: Այս պահին գլխավոր մարզչի պաշտոնի համար ոչ մեկին չենք փնտրում», — ասել է Տարխանովը РИА Новости-ի հետ հեռախոսազրույցում:
Հիշեցնենք՝ Տարխանովը 2019-ի ապրիլից գլխավորում էր «Փյունիկը»: Հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ նա ակումբում այսուհետ զբաղեցնելու է զարգացման գծով փոխնախագահի պաշտոնը: