Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Օվասապյանը մրցեց Բելառուսը ներկայացնող Իլյա Յուդչիցի հետ և հաղթեց 6-0 հաշվով:
Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ մրցելով Ռումինիան ներկայացնող Լենարդ Իստվան Բերեիի հետ: Գոտեմարտն ավարտվել էր 3-0 հաշվով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Նորայր Հախոյանը, Վահե Պողոսյանը և Ալբերտ Եղիկյանը: