Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղի սպասելիքների մասին: Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 30-ին: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվեց թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որը, ըստ լուրերի, նախատեսում է ձմռանը փոխել ակումբը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը մեկնել է Լոնդոն:
«Բե՞յլը: Երբ նա երջանիկ է, բոլորին քաջ հայտնի է, ինչպես կարող է խաղալ: Նրա մասին շատ են գրում, հայտնվում են շշուկներ, բայց մենք լավ փոխհարաբերություններ ունենք: Նա ձգտում է, լավ է մարզվում: Իրավիճակի ամբողջ լարվածությունը կապված է շշուկների առատության հետ:
Նա ակտիվորեն մասնակցում է թիմի կյանքին, օգուտ է բերում: Նրան թույլ են տվել ժամանակավոր լքել թիմի ճամբարը, քանի որ նա առայժմ, միևնույնն է, չի կարող խաղալ: Բայց նա չի ասել, որ ցանկանում է հեռանալ:
Երբ նրա հետ ամեն բան կարգին է, նա շատ է խաղում: Ինչ վերաբերում է վնասվածքներին՝ նման բան լինում է, ավելի լավ է հարցնեք անձամբ նրան», — Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն: