Յապ Ստամը հրաժարական է տվել «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ես երկար եմ մտածել այս որոշման մասին և եկել եմ այն եզրակացության, որ թե՛ թիմի, թե՛ ֆուտբոլիստների, թե՛ իմ համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ»,-հայտարարել է Ստամը։
47-ամյա մասնագետը 2019 թվականի ամռանն է գլխավորել «Ֆեյենորդը»։
Ներկա պահին «Ֆեյենորդը» Հոլանդիայի առաջնությունում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ վաստակելով 14 միավոր 11 խաղերում։