ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը քննադատել է «Տոտենհեմի» եզրային պաշտպաններ՝ Սերժ Օրյեին ու Դեննի Ռոուզին ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից հետո:
««Տոտենհեմի» երկու եզրային պաշտպանները սարսափելի էին: Հիմարը և ավելի հիմարը: Իմ կարծիքով՝ նրանք սարսափելի վատ խաղացին, նրանց չի կարելի համեմատել «Լիվերպուլի» տղաների հետ, որոնք ուղղակի անհավանական էին: Իսկ «Տոտենհեմի» պաշտպանները…դե դա անլուրջ է. ուղղակի սարսափելի»,- Քինի խոսքերն է փոխանցում Sky Spors-ը: