«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով.
«Չեմ հավատում, որ սա մեծ փորձություն է, բայց, իհարկե, դժվար կլինի: «Լիվերպուլը» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, նախորդում նրանք շատ մոտ էին Պրեմիեր-լիգայում հաղթելուն, նրանք նվաճեցին ՉԼ-ի Գավաթը՝ հաղթելով մեզ: Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում:
Յուրգեն Կլոպը հիանալի մարզիչ է, ես հիանում եմ նրանով, ու մենք հիանալի հարաբերություններ ունենք: Հաճելի է հանդիպել նրա հետ ու խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Լիվերպուլն» է, որի կազմում անհավանական ֆուտբոլիստներ են խաղում»,- ասել է Պոչետինոն: