«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ընթացիկ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին.
«Ես չեմ երազում Պրեմիեր-լիգայի չեմպիոնական տիտղոսի մասին: Ես չէի երազում Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին, իսկ մենք այն հաղթեցինք: Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա մեր թիմն ավելի լավ դիրքում է, քան կարելի էր սպասել մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Մենք ամուր հիմք ենք ստեղծել, որի հետ հիմա պետք է աշխատել: Ծանրագույն շրջանն ինչ-որ պահի նորից կգա; Նոյեմբերը, դեկտեմբերը խելահեղություն կլինեն: Երբեմն մեր թիմին անհրաժեշտ կլինի հաջողությունը, քանի որ մենք չենք կարող ամեն ինչի վրա ազդել;
«Լիվերպուլը» պետք է պայքարի: Ոչ մի երաշխիք չկա: Բոլորը կարող են երազել, բայց ինչ-որ մեկը պետք է աշխատի»,- ասել է Կլոպը Sky Sports-ին տված հարցազրույցում:
ԱՊԼ-ի 9 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակն՝ իր ակտիվում ունենալով 25 միավոր: 10-րդ տուրի իր հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի այսօր՝ հոկտեմբերի 27-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Տոտենհեմին»: