UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Թուրքիայում այցելել է Hatay Medeniyetler Sofras ռեստորան, որտեղ տեղի շեֆ-խոհարար Բուրակ Օզդեմիրի հետ մասնակցել է տարբեր ուտեստների պատրաստմանը:
«Ես մշտապես դիտում եմ Instagram-ում րա էջը։ Դա շատ զվարճալի ու համեղ էր, շնորհակալություն, եղբայր», — գրել է Խաբիբ Նուրմագոմեդովը։
Խաբիբ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 7-ին՝ հաղթելով ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին:
Ենթադրվում է, որ Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը պետք է լինի Տոնի Ֆերգյուսոնը, սակայն նշվում են նաև Ժորժ Սեն Պյերի և Քոնոր Մաքգրեգորի անունները: Ավելի վաղ Նուրմագոմեդովն ասել էր, որ հաջորդ մենամարտը կարող է անցկացնել Մոսկվայում 2020 թվականի գարնանը