ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին։
«Այս շաբաթ շատ լավ PR-արշավ անցկացրին, որպեսզի դրական մթնոլորտ ստեղծեին «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։ Կցանկանայի փորձել նման աշխատանք ստանալ, ինչպիսին Սուլշերինն է, որտեղ անընդհատ կարելի է ապագայի մասին խոսել։
Կարծում եմ՝ գերազանց իրավիճակ է։ Պայմանագիր երեք տարով, ու մենք լսում ենք ապագայի ու երիտասարդ խաղացողների մասին։ Կարծում եմ՝ հիանալի աշխատանք է այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին ՄՅՈՒ-ն է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։