«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի հարձակվողներ Ռոմելու Լուկակուի ու Ալեքսիս Սանչեսի տեղափոխություններն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Որոշ խաղերում կարող է թվալ, թե մեզ չեն բավականացնում փորձառու ֆուտբոլիստները: Ալեքսիսն ու Ռոմը ռմբարկուներ են ու լավ ֆուտբոլիստներ, բայց այդ պահին մենք նման որոշումներ կայացրինք, ու դրանք ճիշտ էին:
ՄՅՈւ-ում բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են ամեն ինչ տալ հանուն ակումբի ու այս մարզաշապիկի: Ամեն օր նրանք գալիս են մարզումներին, հագնում մարզաշապիկն ու ներդնում այն ամենը, ինչ ունեն: Այնպես որ, չի կարելի ասել. «Օ, իսկ եթե ես այս բանը չանեի»:
Մենք մի քանի ֆուտբոլիստի շանս ենք տվել իրենց դրսևորելու, հնարավոր է՝ նրանցից ոմանց համար դեռ չափազանց վաղ է: Բայց Մեյսոն Գրինուդը դուրս եկավ ու մի քանի գոլ խփեց, այնպես որ սա հրաշալի փորձ է նրանց համար: Մենք գիտենք, որ առայժմ չկան ցանկալի արդյունքները, բայց ես չէի պահի այն խաղացողներին, որոնց վաճառել ենք: Դա եղել է ճիշտ որոշում», — Սուլշերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: