Ամերիկացի մարտիկ Հենրի Սեհուդոն, որը UFC-ի գործող չեմպիոնն է թեթևագույն քաշային կարգում, հայտարարել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին, որը UFC-i նախկին չեմպիոնն է երկու քաշային կարգերում: Մաքգրեգորը օկտագոն դուրս չի եկել 2018 թվականի հոկտեմբերից. այն բանից հետո, երբ նրան հաղթել է ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը:
«Քոնորը միայն լեզվին է տալիս, հաչում է, բայց չի կծում։ Այո, տասը տարի առաջ նա հաղթեց ուժեղ մարտիկների»,-ասել է Սեհուդոն ESPN MMA-ին տված հարցազրույցում։
32-ամյա Սեհուդոն խոստովանել է, որ Մաքգրեգորի հետ մենամարտն իրեն գրավում է նաև ֆինանսական պատճառներով:
«Մենք նրա հետ ոչ մի հարաբերություն չունենք, բայց ցանկանում եմ կռվել նրա հետ։ Ես էլ եմ ուզում հարուստ դառնալ», — հավելել է մարզիկը։
Սեհուդոն UFC-ի համահավաք վարկանիշում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ անկախ քաշային կարգից՝ զիջելով միայն կիսածանր քաշային կարգում գործող չեմպիոն Ջոն Ջոնսին և Նուրմագոմեդովին: