Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին աշխարհի լավագույն MMA մարտիկը չի համարում:
«Նուրմագոմեդովն այս պահին MMA-ի լավագույն մարտի՞կն է։ Ոչ», — Սիգալի խոսքը մեջբերում է RT-ն։
Ներկա պահին Նուրմագոմեդովը երկրորդ տեղն է զբաղեցնում UFC-ի մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգից և սեռից:
Առաջինը ամերիկացի Ջոն Ջոն Ջոնսն է Խաբիբը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն է։ Անցած սեպտեմբերին դաղստանցին պաշտպանեց գոտին՝ հաղթելով ամերիկացի Դասթին Պորյեին։