«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը, որն այժմ գլխավորում է «Ռեյնջերսը», հիացմունք է արտահայտել Յուրգեն Կլոպի օրոք մերսիսայդյան թիմի հաջողությունների վերաբերյալ:
«Ամեն օր կարոտում եմ «Լիվերպուլը»: Կարոտում եմ այն ժամանակները, երբ ներկայացնում էի այդ ակումբը: Կարոտում եմ «Մելվուդը», մեր մարզաբազան ու խաղընկերներիս կատակները:
Հիմա «Լիվերպուլն» անհավանական է խաղում: Կլոպը թիմը ձևավորել է ըստ իր փիլիսոփայության: Ես հաճույք եմ զգում, երբ նայում եմ թիմի խաղերը: Ներկայիս «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի, լինի դա երկրի առաջնություն, թե Չեմպիոնների լիգաԼ Հիմա ես միշտ «Լիվերպուլին» ֆավորիտ եմ համարում ցանկացած խաղում:
Երկրպագուները պետք է գոհ լինեն այն բանից, որ «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բայց, կարծում եմ, Կլոպը հասկանում է, որ պետք է առավելագույնը ներդնել ամեն խաղում», — Ջերարդի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը: