Շանհայում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Քառորդ եզրափակչում պայքարից դուրս են մնացել մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը և Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։
Նովակ Ջոկովիչին պայքարից դուրս է թողել Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստը հաղթել է 3-6, 7-5, 6-3 հաշվով ու դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Դանիլ Մեդվեդևի հետ, ով ավելի վաղ հաղթել էր Ֆաբիո Ֆոնինիին։
Ռոջեր Ֆեդերերը դրամատիկ խաղում պարտվեց Ալեքսանդր Զվերևին։ 38-ամյա շվեյցարացին հինգ match point էր խաղարկել, սակայն դա էլ բավարար չեղավ։ Զվերևը հաղթեց 6-3, 6-7(7), 6-3 հաշվով։ Սաշայի հաջորդ մրցակիցը Մատեո Բերետինի — Դոմինիկ Տիմ զույգի հաղթողն է լինելու։