Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը՝ Ֆլորենտինո Պերեսի ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, դեռևս համաձայնության չի հասել կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերելու հարցում։ Այս մասին հաղորդում է ESPN FC-ն։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Զիդանը շարունակում է պնդել, որ ակումբը ձեռք բերի ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Ինչ վերաբերում է Պերեսին, ապա նա առաջարկում է գնել «Տոտենհեմի» խաղացող Քրիստիան Էրիկսենին։
Էրիկսենի տարբերակը «Ռեալին» կօգնի նշանակալի գումար տնտեսել, քանի որ դանիացու պայմանագիրը նախատեսված է մինչև մյուս ամառ։ Պերեսը հույս ունի, որ լոնդոնցիները կհամաձայնեն ձմռանը 30 մլն եվրոյով հրաժարվել խաղացողից։