«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ու «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին կկարողանան վերջին խաղն անցկացնել Իտալիայի հավաքականում ու հրաժեշտ տալ երկրպագուներին: Դա տեղի չի ունենա 2020-ից ավելի շուտ, այն բանից հետո, երբ «սկուադրա աձուրան» կապահովի Եվրոպայի առաջնության ուղեգիրը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 6 տուրերից հետո Իտալիայի հավաքականը 18 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:
Բուֆֆոնը անցկացրած խաղերի քանակով հավաքականի ռեկորդակիրն է. նրա ակտիվւմ 176 խաղ է: Բուֆֆոնն ու Դե Ռոսին 2006-ին հավաքականի կազմում դարձել են Աշխարհի չեմպիոն: