Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կհամաձայնի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» միայն այն դեպքում, եթե իրեն այդ պաշտոնն առաջարկեն առաջիկա շաբաթվա մեջ: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ լուրեր էին հայտնվել թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հնարավոր պաշտոնանկության մասին:
Ալեգրին նշվում էր նորվեգացուն փոխարինելու հավակնորդների թվում:
Իտալացի մարզիչը «Յուվենտուսից» նախորդ մրցաշրջանի ավարտին հեռանալուց հետո դեռևս ակումբ չունի:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ալեգրին ցանկանում է շուտ գլխավորել ակումբը, որպեսզի ժամանակ ունենա իրավիճակը շտկելու:
ՄՅՈւ-ն տապալել է մրցաշրջանի մեկնարկը: «Կարմիր սատանաները» 8 տուրից հետո 9 միավորով 12-րդ տեղում են: