Դանիայի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 15-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ առավելության հասավ «Վենդյուսելի» նկատմամբ 3:1 հաշվով:
«Հոբրո»-ի կազմում խաղի 17-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը:
Այս հաղթանակից հետո «Հոբրոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 20 միավոր:
Այս գոլը 6-րդն էր Բաբայանի համար այս մրցաշրջանում անցկացրած 9 խաղերում։