Խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Հայրապետյանն «Ազատությանն» ասել է՝ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը:

«Ազատության» տեղեկություններով, խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում: