Ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Ֆրանսիայից և ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Իսպանիա, տեղեկացնում է Marca-ն:
Վերջինս նշում է, որ «Բարսելոնան» և «Ռեալը» գրեթե ամբողջությամբ հավասար հնարավորություններ ունեն՝ պայքարի մեջ է նաև Թուրինի «Յուվենթուսը», որը ցանկանում է ստեղծել Ռոնալդու – Մբապե զույգը:
Ավելացնենք, որ Մբապեի դիմաց ֆրանսիական ակումբը ակնկալում է ստանալ նվազագույնը 300 միլիոն եվրո: