Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները 100 միլիարդ իեն (960 միլիոն դոլար) կծախսեն կորոնավիրուսի վարակի տարածման դեմ միջոցառումներ ապահովելու համար, հայտնում է Kyodo-ն:
Այս գումարի մեջ մտնում են ծախսերը փորձարկման համակարգի ստեղծման, առողջապահական հաստատությունների և կազմկոմիտեի կողմից լրացուցիչ բժշկական սարքավորումների ձեռքբերման վրա:
Կազմկոմիտեն կատարելու է այլ ծախսեր`կապված օլիմպիական օբյեկտների պահպանության, անհրաժեշտ սարքավորումների վարձույթի և լրացուցիչ աշխատավարձերի հետ կապված: