«Միլանը» ներկայացրել է նոր, հոբելյանական մարզաշապիկը, որը նվիրված է ակումբի 120-ամյակին:
Puma-ն Instagram-ի իր էջում հրապարակել է թիմի կիսապաշտպան Սուսոյի լուսանկարը` նոր մարզաշապիկով: Այն կարմիր է`սև գծերով, իսկ տարբերանշանը, «Միլանի» խորհրդանշանն ու հովանավորը ներկայացված են ոսկեգույնով: Ակումբի խորնրդանշանի տակ պատկերված է 120 թիմը:
Մարզաշապիկի հակառակ կողմում պատկերված է նաև ակումբի հիմնադիր Հերբերտ Կիլիանի խոսքերը.
«Մենք կլինենք սատանաների թիմը: Մեր գույները կլինեն կարմիրը` որպես կրակ, և սևը`որպես վախ, որը մենք կներշնչենք մեր մրցակիցներին»:



«Միլանն» այս մարզաշապիկով հանդես կգա Իտալիայի առաջնության 16-րդ տուրի` «Սասուոլոյի» հետ խաղում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին «Սան-Սիրո» մարզադաշտում:
Միլանյան ակումբն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում`14 տուրից հետո վաստակած 17 միավորով: