Այս երեքշաբթի և չորեքշաբթի կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները: Փլեյ-օֆֆի մասնակիցների մեծամասնությունը կորոշվեն արդեն այս փուլում:

Այսօր կկայանան A,B,C և D խմբերի հանդիպումները: Armsport-ը հայացք է նետում այդ խմբերում տիրող իրավիճակներին և իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումներին:
A Խումբ. Ո՞վ կլինի առաջինը
«Գալաթասարայ» — «Բրյուգե» 21:55
«Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ 00:00
«Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ/ Այս խմբում մի բան արդեն պարզ է. ՊՍԺ-ն ապահովել է իր տեղը 1/8-րդ եզրափակչում: Բայց արդյո՞ք առաջին տեղով․ Դա պարզ կլինի այսօր: Փարիզյան թիմին բավարար կլինի նույնիսկ ոչ-ոքին: Իսկ նրանց այսօրվա մրցակիցներին՝ «արքայական ակումբին», անհրաժեշտ է միայն հաղթանակ՝ հաջորդ փուլ դուրս գալու համար:
«Գալաթասարայ» — «Բրյուգե»/ Հաջորդ խաղը, որը տեղի կունենա Ստամբուլում, ևս շատ հարցերի պատասխան կտա: Թե թուրքական ակումբը, թե բելգիացիները, տեսականորեն քիչ շանսեր ունեն խառնելու գրանդների պլանները, այդ իսկ պատճառով այդ դուետը կփորձի պարզել, թե որ կոլեկտիվը կշարունակի պայքարը Եվրոպա լիգայում՝ զբաղեցնելով խմբում երրորդ տեղը:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇫🇷ՊՍԺ | 12 |
2 | 🇪🇸Ռեալ Մադրիդ | 7 |
3 | 🇹🇷Գալաթասարայ | 2 |
4 | 🇧🇪Բրյուգե | 1 |
B Խումբ. Կտեսնե՞նք լոնդոնյան թիմին ՉԼ-ում փետրվարին
«Տոտենհեմ» — «Օլիմպիակոս» 00:00
«Ցրվենա Զվեզդա» — «Բավարիա» 00:00
«Ցրվենա Զվեզդա» — «Բավարիա»/ Այս խմբում ևս, հենց այսօր, կարող ենք ստանալ շատ հարցերի պատասխան: «Բավարիան» պետք է որ ապահովի առաջին հորիզոնականը B խմբում՝ 3 միավոր բերելով Բելգրադից:
«Տոտենհեմ» — «Օլիմպիակոս» / Իսկ ահա «Տոտենհեմին», նոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, սպասվում է դժվար դիմակայություն Հունաստանից ժամանած հյուրերի հետ. «Օլիմպիակոսը» ձգտելու է միավոր կորզել լոնդոնյան թիմի հետ խաղում, որպեսզի կարողանա շարունակել իր ելույթները եվրագավաթներում:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇩🇪Բավարիա | 12 |
2 | 🏴Տոտենհեմ | 7 |
3 | 🇷🇸Ցրվենա Զվեզդա | 3 |
4 | 🇬🇷Օլիմպիակոս | 1 |
C Խումբ. Միգուցե իտալացիները միանա՞ն պայքարին
«Մանչեսթեր Սիթի» — «Շախտյոր» 00:00
«Ատալանտա» — «Դինամո Զագրեբ» 00:00
«Ատալանտա» — «Դինամո Զագրեբ» / C խմբում որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե ո՞վ կզբաղեցնի առաջին տեղը. Գվարդիոլայի թիմը մրցակցությունից դուրս է: Իսկ ահա բաղձալի երկրորդ տեղի համար արևելաեվրոպական դուետին կարող է միանալ «Ատալանտան», եթե այսօր կարողանա հաղթել խորվաթներին, որը, ինչպես մենք արդեն համոզվել ենք, բոլորովին դյուրին խնդիր չէ:
«Մանչեսթեր Սիթի» — «Շախտյոր»/ Իսկ ահա «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ կընդունեն «Շախտյորին»: Տեսնենք, կկարողանա՞ն արդյոք դոնեցկյան թիմի ֆուտբոլիստներն անակնկալ մատուցել անգլիական գրանդին, թե՞… Ամեն ինչ կիմանանք կեսգիշերից հետո:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🏴Մանչեսթեր Սիթի | 10 |
2 | 🇺🇦Շախտյոր | 5 |
3 | 🇭🇷Դինամո Զագրեբ | 5 |
4 | 🇮🇹Ատալանտա | 1 |
D Խումբ. Ռոնալդուն կրկին կտխրեցնի՞ Սիմեոնեին
«Լոկոմոտիվ» — «Բայեր» 21:55
«Յուվենտուս» — «Ատլետիկո Մադրիդ» 00:00
«Յուվենտուս» — «Ատլետիկո Մադրիդ»/ Չորրորդ՝ D խմբում առայժմ հստակ է միայն մի բան՝ թուրինյան ակումբը հաջորդ փուլում է: Բայց առաջին տեղով, թե՞ երկրորդ՝ դա պարզ կլինի այսօր Թուրինում: Սարիի սաներին անհրաժեշտ է հաղթել, որպեսզի խմբում ապահովեն առաջին հորիզոնականը, իսկ հյուրերին հաղթանակը պետք է փլեյ-օֆֆի ուղեգիրը հաստատապես ամրագրելու համար:
«Լոկոմոտիվ» — «Բայեր»/ «Լոկոմոտիվ» և «Բայեր». երկու ակումբներին էլ պետք է միայն հաղթանակ՝ տեսականորեն խմբից դուրս գալու համար՝ իհարկե, զուգահեռաբար ակնկալելով, որ մադրիդյան թիմը կպարտվի Ապենիններում: Հակառակ դեպքում, ռուսական և գերմանական ակումբներին կմնա պարզել, թե ով կշարունակի պայքարը Եվրոպա լիգայում:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇮🇹Յուվենտուս | 10 |
2 | 🇪🇸Ատլետիկո Մադրիդ | 7 |
3 | 🇷🇺Լոկոմոտիվ | 3 |
4 | 🇩🇪Բայեր | 3 |
Վար Բաբայան