«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի ապագան շարունակում է անհայտ մնալ: 33-ամյա ուրուգվայցին փարիզյան թիմի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր ակումբ չունի:
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ «Աթլետիկոն» դարձյալ հետաքրքրվում է Կավանիի ծառայություններով: «Ռոխիբլանկոսները» Կավանիին դիտարկում են՝ որպես փոխարինող Ալվարո Մորատային կամ Դիեգո Կոստային, որոնք կարող են հեռանալ թիմից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս երկու հարձակվողներից մեկի հեռանալու դեպքում մադրիդյան թիմը կփորձի ձեռք բերել Կավանիին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվարո Մորատան ցանկանում է հեռանալ մադրիդյան թիմից: