Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն չորեքշաբթի օրը ՝ նոյեմբերի 20-ին, նշել է իր ծննդյան 15-ամյակը և նվեր ստացել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիից: Այս մասին Մուկոկոն հայտարարել է իր Instagram-ում:
Լուսանկարում Յուսուֆը ձեռքերում պահում է Մեսսիի դիմանկարը, նաև բազմոցի վրա`Լիոնելի մի քանի լուսանկարներով մի մեծ շրջանակ:
«Նվեր ստացա իմ սիրած խաղացողի կողմից: Շատ շնորհակալ եմ, Լեո Մեսսի: Շնորհակալ եմ ծննդյանս օրվա շնորհավորանքների համար», — գրել է Մուկոկոն սոցիալական ցանցում:

Մուկոկոն 13 տարեկան հասակում «Բորուսիայի» 17 տարեկանների թիմում անցկացրած 25 խաղում խփել է 46 գոլ:
Մուկոկոն ծնունդով Կամերունից է, սակայն խաղում է Գերմանիայի երիտասարդական հավաքականների կազմում: Հոկտեմբերին նա դարձավ ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը: